Bible

Elevate

Your Sunday Morning Worship Service

Try RisenMedia.io Today!

Click Here

1 Corinthians 11

:
Armenian - AA1896
1 Ինձ նմանող եղէք, ինչպէս ես էլ Քրիստոսի։
2 Արդ գովում եմ ձեզ, եղբարք, որ իմ ամեն բաները յիշում էք, եւ ինչպէս պատուիրեցի ձեզ, այն պատուէրները պահում էք։
3 Բայց կամենում եմ որ դուք գիտենաք, թէ ամեն մարդի գլուխը Քրիստոսն է, եւ կնկայ գլուխը՝ մարդը, եւ Քրիստոսի գլուխն՝ Աստուած։
4 Ամեն մարդ՝ երբոր աղօթք է անում կամ մարգարէանում՝ եւ գլուխը ծածկած ունենայ, անպատիւ է անում իր գլուխը։
5 Եւ ամեն կին՝ երբոր աղօթք է անում կամ մարգարէանում բաց գլխով, անպատիւ է անում իր գլուխը. վասնզի միեւնոյնն է թէ ածիլուած է։
6 Որովհետեւ եթէ կինը չծածկուի, թող ուրեմն իր մազերն էլ կտրէ. բայց եթէ կնկան ամօթ է մազերը կտրելը կամ ածիլելը, թող ծածկուի։
7 Սակայն մարդին պէտք չէ որ իր գլուխը ծածկէ, որովհետեւ Աստուծոյ պատկերը եւ փառքն է. բայց կինը մարդի փառքն է։
8 Քանզի ոչ թէ մարդն է կնկանիցը, այլ կինն է մարդիցը։
9 Եւ որովհետեւ ոչ թէ մարդը կնկան համար ստեղծուեցաւ, այլ կինը մարդի համար։
10 Նորա համար պէտք է, որ կինը շուք դնէ գլխի վերայ հրեշտակների համար։
11 Բայց դարձեալ ոչ կինն առանց մարդի, եւ ոչ մարդն առանց կնկայ, Տէրումը։
12 Որովհետեւ ինչպէս որ կինը մարդիցը եղաւ, այնպէս էլ մադը կնկայ միջոցովն է. բայց ամենն Աստուածանից։
13 Դուք ինքներդ դատեցէք. մի կնկայ վայելո՞ւմ է որ չծածկուած աղօթք անէ Աստուծուն։
14 Կամ հէնց բնութիւնն ինքը չէ՞ սովորեցնում ձեզ, որ եթէ մարդը երկար մազեր ունենայ, այն անարգանք է նորան։
15 Բայց եթէ կինն երկար մազեր ունի, այն փառք է նորան. որովհետեւ երկար մազերը հագուստի տեղ է տրուած նորան։
16 Բայց եթէ մէկը կամենում է հակառակել, մենք այնպիսի սովորութիւն չունինք, եւ ոչ էլ Աստուծոյ եկեղեցիները։
17 Բայց այս էլ պատուիրելովս չեմ գովում, որ դուք ոչ թէ դէպի լաւագոյնն այլ դէպի վատթարն էք ժողովվում։
18 Որովհետեւ նախ եւ առաջ երբոր մէկտեղ էք ժողովվում եկեղեցու մէջ, լսում եմ որ բաժանումներ կան ձեր մէջ, եւ մասամբ էլ հաւատում եմ։
19 Որովհետեւ հերձուածներ էլ պէտք է լինին ձեր մէջ, որ ընտիր լինողները յայտնի լինեն ձեզանում։
20 Արդ երբոր մէկտեղ էք ժողովվում, սա Տէրունական ընթրիքն ուտել չէ,
21 Որ ամեն մէկն առաջ իր ընթրիքն է անում ուտելու ժամանակ, եւ մէկը սոված է, եւ միւսը արբած։
22 Մի՞թէ տուն չունիք ուտելու եւ խմելու. կամ թէ Աստուծոյ եկեղեցին արհամարհո՞ւմ էք, եւ չքաւորներին ամաչեցնում. ձեզ ի՞նչ ասեմ. գովե՞մ ձեզ. այդ բանումը չեմ գովում։
23 Որովհետեւ ես Տէրիցն ընդունեցի այն որ ձեզ էլ աւանդեցի. որ Տէր Յիսուսն այն գիշերը որ մատնվում էր, հաց առաւ,
24 Եւ գոհանալուց յետոյ կտրեց եւ ասեց. Առէք, կերէք. այս է իմ մարմինը՝ որ ձեզ համար կոտրվում է. այս արէք իմ յիշատակի համար։
25 Այնպէս էլ՝ ընթրիքն ուտելուց յետոյ բաժակն առաւ եւ ասեց. Այս բաժակը նոր ուխտն է իմ արիւնովը. այս արէք՝ քանի անգամ որ խմէք, իմ յիշատակի համար։
26 Որովհետեւ քանի անգամ որ այս հացն ուտէք, եւ այս բաժակը խմէք, Տիրոջ մահը պատմեցէք՝ մինչեւ որ նա կգայ։
27 Ուրեմն ով որ այս հացն ուտէ՝ կամ Տիրոջ բաժակը խմէ անարժանութեամբ, նա պարտական կլինի Տիրոջ մարմնին եւ արիւնին։
28 Ուրեմն թող մարդ փորձէ իր անձը, եւ ապա այն հացիցն ուտէ՝ եւ այն բաժակիցը խմէ։
29 Որովհետեւ անարժանութեամբ ուտողը եւ խմողը իր անձի համար դատաստան է ուտում եւ խմում, որ չէ որոշում Տիրոջ մարմինը։
30 Նորա համար էլ ձեր միջումը շատ հիւանդներ եւ ցաւագարներ կան. եւ շատեր էլ ննջած են։
31 Որովհետեւ եթէ մեր անձերը դատէինք, չէինք դատապարտուիլ։
32 Բայց դատուելով Տէրիցը խրատվում ենք. որ աշխարհքի հետ չդատապարտուինք։
33 Ուրեմն, եղբարքս, երբոր ժողովուիք ուտելու համար, իրար սպասեցէք։
34 Ապա եթէ մէկը սոված է՝ թող իր տանն ուտէ. որ դատապարտութեան համար չժողովուիք. բայց ուրիշ բաներն՝ երբոր կգամ՝ այն ժամանակ կպատուիրեմ։